Մաթս Հումելս. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, ում հետ ինձ վիճակվել է խաղալ 6 դեկտեմբերի 2016 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակից Մաթս Հումելսը հայտարարել է, որ հայ կիսապաշտպանը լավագույն ֆուտբոլիստներից է, ում հետ իրեն վիճակվել է խաղալ: «Եթե Մխիթարյանին թույլ տան խաղալ, կտեսնեք, թե որքան լավ ֆուտբոլիստ է նա, ես դրանում համոզված եմ 100 տոկոսով: Նա լավագույն խաղացողներից է, ում հետ ինձ վիճակվել է խաղալ: Բայց եթե դու չես խաղում, չես էլ կարող դրսևորել քեզ` այստեղ ամեն ինչ պարզ է»,-ասել է Հումելսը: «Ես տեսել եմ «Ֆեյենոորդի» հետ խաղի մի մասը, տեսել «Վեսթ Հեմի» հետ խաղից մի հատված և այնտեղ նախկին Հենրիխն էր: Նա լավն էր, ինչպես միշտ, երբ դաշտ է դուրս գալիս: Ամբողջ նախորդ խաղաշրջանը նա անցկացրել է ամենաբարձր մակարդակով»,-ասել է Հումելսը, հայտնում է manutd.ru-ն: Մաթսը նաև հաստատել է, որ 2014-ին մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «Այո, շատ մոտ էի: Վերջին տարիներին մի քանի անգամ բանակցել եմ: Ես միշտ առաջարկներ եմ ունեցել Անգլիայից և իսպանական խոշոր մի ակումբից, սակայն ես ամենից մոտ էի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն: Վան Գալը շատ էր ուզում ինձ տեսնել, սակայն նա միակը չէր: Հիմա Անգլիայում խաղալու շանսերս քիչ են, հաջորդ ամիս ես 28 տարեկան կդառնամ և 5-ամյա պայմանագիր եմ կնքել «Բավարիայի» հետ»,-ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |