Հայ եւ ադրբեջանցի հասարակությունների շփումների հաստատումը լավ ներդրում կլինի Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում29 հունիսի 2007 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է մշակույթի եւ գիտության հայ եւ ադրբեջանցի մի խումբ գործիչների, ովքեր ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայույթյունը: Ռոբերտ Քոչարյանը ողջունել է նրանց ձեռնարկն ասելով, որ շփումների հաստատումը եւ դրանով իսկ երկու հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը լավ ներդրում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Նրա խոսքերով, չնայած առկա իրողություններին, պետք է գտնել համագործակցության եզրեր եւ Հայաստանը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել այդ գործընթացին: Հյուրերը նախագահի հետ զրուցել են հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ շփումներ ստեղծելու անհրաժեշտության եւ դրա իրականացման ուղիների մասին: Ադրբեջանցի մտավորականների խոսքով, երկու ժողովուրդների միջեւ հանդուրժողականություն սերմանելու համար անհրաժեշտ է վերահաստատել հայ եւ ադրբեջանցի ավագ սերնդի ներկայացուցիչների երբեմնի բարեկամական եւ գործընկերային փոխհարաբերությունները` այդ շփումներին մասնակից դարձնելով նաեւ երիտասարդ սերնդին: Ռոբերտ Քոչարյանին հյուրընկալվելուց հետո խումբը մեկնել է Բաքու` հանդիպելու Իլհամ Ալիեւին: Մինչ այս նրանց ընդունել էր նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նշենք, որ երեկ Ստեփանակերտում նրանք հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |