ՀՀ ԱԳՆ ղեկավարը դրական եւ տեղին է անվանել ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների նախաձեռնությունը29 հունիսի 2007 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ-Բյուլ-օղլիի նախաձեռնությունը դրական եւ տեղին է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու երկու երկրների մտավորականների այցելության մասին: «Այդ այցելությունը կարող է հիմք դառնալ ժողովուրդների միջեւ վստահության վերականգնման համար, ինչի մասին բազմաթիվ անգամներ ասվում էր բանակցություններին: Արմեն Սմբատյանը շատ բարձր է գնահատել Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպումը»,- ընդգծել է Օսկանյանը:ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այցելության կազմակերպման հետ ԵԱՀԿ Մինսկի խումբը կապ չունի: «Սանկտ-Պետերբուրգում հանդիպման ժամանակ դեսպանները դիմել են Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին այդ առաջարկությամբ` Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու այցելելու մասին, որը ընդունվեց»,- ասել է Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների նախաձեռնությամբ հայ եւ արդբեջանցի մտվորականության ներկայացուցիչների խումբը այցելել է Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |