ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը համեմատաբար մեծ վարկեր կտրամադրի խոստումնալից նախագծերին![]() 6 դեկտեմբերի 2016 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վերանայում է իր վարկային քաղաքականությունը: Այս մասին հայտնել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ բանկի Լոռու մասնաճյուղում մարզի գործարարների հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային և համայնքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ: «Մենք երկու տարի շարունակ զերծ ենք մնացել խոշոր վարկեր տրամադրելուց, մաքրել և առողջացրել ենք մեր պորտֆելը: Սա եզակի երևույթ է բանկային համակարգում, մենք գնացինք այդ քայլին, քանի որ առաջնորդվում ենք պատասխանատու բիզնեսի սկզբունքներով: Մյուս կողմից, վերջին ամիսներին կառավարության ներկայացուցիչների և միջազգային կառույցների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ներկայացված փոփոխությունների նախագծերը իսկապես տպավորիչ են: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ բանկի խորհուրդը քննարկել և որոշել է, որ մենք այսուհետ պատրաստ ենք հետաքրքիր և խոստումնալից նախագծերին տրամադրել համամեմատաբար մեծ վարկեր», - հայտնեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրեասյանը: Նրա խոսքով, արդեն մի քանի ամիս է՝ գործարար շրջանակներից դրական ազդակներ են գալիս, և ակնկալում են շուտով հանրապետության ներդրումային դաշտի էական փոփոխությունների ականատեսը լինել: «Այս կերպ մենք առաջին պատասխան քայլն ենք անում՝ նպատակ ունենալով մասնակից դառնալ բարեփոխումների գործընթացին»: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկն այսպիսով համագործակցության հայտ է ներկայացնում հեռանկարային նախագծերի իրականացմամբ հետաքրքրված բոլոր կողմերին: Տրամադրվելիք վարկերի տոկոսադրույքներն ու ժամկետները կախված կլինեն նախ և առաջ նախագծերի ֆինանսական գնահատականից և բազմակի ազդեցության՝ մուլտիպլիկատորի էֆեկտից: Որպես տոկոսադրույքները նվազեցնելու ևս մեկ գործիք կդիտարկվի նաև փաթեթային համագործակցության հեռանկարը՝ ներկայացնելով բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների շատ ավելի լայն ցանկ, քան միայն վարկավորումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |