Մերկելի 4 պայմանը Brexit-ից հետո ԵՄ ներքին շուկան Մեծ Բրիտանիայի համար բաց պահելու համար![]() 6 դեկտեմբերի 2016 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ ներքին շուկան մատչելի կարող է մնալ Մեծ Բրիտանիայի համար Brexit-ից հետո, եթե Լոնդոնի առջև 4 հիմնական պայման դրվի: «4 պայման կա, որոնք պետք է երաշխավորվեն`անձի ազատ տեղաշարժ, ազատ արտաքին առևտուր, ծառայությունների փոխանակման ազատություն, ֆինանսական հոսքերի ազատություն»,-ասել է Մերկելը` ելույթ ունենալով Հեսսենում Քրիստոնյա դեմոկրատական միության համագումարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Միայն այն ժամանակ ԵՄ ներքին շուկան բաց կլինի Մեծ Բրիտանիայի համար, սա պետք է հստակ լինի Լոնդոնի հետ բանակցություններում»,-ասել է Մերկելը` հավելելով, որ շուկայի հնարավոր թուլացումը Brexit-ի հետևանքների պատճառով հակասում է «ինչպես գերմանական, այնպես էլ եվրոպական շահերին»: ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեն տեղի է ունեցել 2016-ի հունիսին: Քվեարկածների ավելի քան 50 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ կազմից դուրս գալուն: Երկրի վարչապետ Թերեզա Մեյը, որը գլխավորեց կառավարությունը Դևիդ Քեմերոնի հրաժարականից հետո, մտադիր է երկու տարվա ընթացքում ձևակերպել Brexit-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |