Այսօր Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ձգտում չունի29 հունիսի 2007 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ձգտում չունի, նա մնում է Ադրբեջանի դաշնակիցը Ղարաբաղի հարցում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ստամբուլում ՍԾՏՀ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլի հետ հանդիպմանը Հայաստանը հաստատել է հարաբերությունների բարելավման իր մտադրությունը` առանց նախապայմանների: Սակայն Անկարան տեղեկություններ է ստանում Բաքվից, բնականաբար կանխակալ, եւ դա շատ է խանգարում մեր երկխոսությանը: Հուսով եմ, որ հանդիպումից հետո Գյուլն ավելի ստույգ կարծիք ունեցավ ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այնպես եւ տարածաշրջանում Հայաստանի դիրքորոշման մասին»,- հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:Օսկանյանի խոսքերով, գագաթնաժողովի շրջանակներում նա նաեւ փակ հանդիպում է ունեցել համաշխարհային ԶԼՄ-ների ղեկավարների հետ: «Նրանք ընդհանրապես շատ վատ են տեղեկացված Ղարաբաղի հարցի եւ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների մասին: Ես նաեւ ուղիղ եթեր եմ ունեցել CNN-Turk հեռուստաընկերության, որի ընթացքում ես թուրքական հանրությանը ծանոթացրել եմ նույն հարցերին»,- ասել է Օսկանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |