Մխիթարյան. Հասկանում եմ, թե ինչու խաղալու հնարավորություն ստացա![]() 7 դեկտեմբերի 2016 - 12:22 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է իր հարաբերությունների մասին ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Ըստ ֆուտբոլիստի, նրանց միջև ոչ մի խնդիր չկա: «Խնդիրներ Մոուրինյոյի՞ հետ: Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել մարզչի հետ, մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: Խնդիրն իմ մեջ է, ոչ թե նրա: Այժմ հասկանում եմ, թե ինչու խաղալու հնարավորություն ստացա»,-ասել է Մխիթարյանը: Նա նշել է նաև, որ մտադիր է օգտվել այդ հնարավորությունից, որը շատ կարևոր է իր համար: «Ես ցանկանում եմ դաշտում լինել, ուզում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» մաս լինել: Ես հասկացա, որ հեշտ չի լինելու, քանի որ մեկնարկային կազմի համար 25 ֆուտբոլիստ է պայքարում»,-ասել է Մխիթարյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան» Sky Sport-ի վրա հղումով: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդրգկվել էր 2016թ. լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում: Ընթերցեք նաև. Մաթս Հումելս. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, ում հետ ինձ վիճակվել է խաղալ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |