ԱՄՆ Պետդեպի բյուջեով հատկացվող գումարը նպատակ ունի մեղմելու ՀՀ կախվածությունը ՌԴ-ից էներգետիկայի ոլորտում![]() 7 դեկտեմբերի 2016 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի 2017թ. ֆինանսական տարվա բյուջեից պարզ է դառնում, որ ԱՊՀ երկրների թվում ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Մոլդովան, հայտնում է Life-ը ԱՄՆ Պետդեպի բյուջետային գրության վրա հղումով: Վերջին 2 տարում այդ երկրներում ԱՄՆ դիվանագիտության աշխատանքի համար հատկացվող բյուջեն ավելացել է ավելի քան 1/3-ով: Այդ ծրագրով Հայաստանին կհատկացվի 26,4 մլն դոլար: Տաջիկստանին կհատկացվի 41,6 մլն դոլար, Ղրղզստանին` 51,8 մլն դոլար, Մոլդովային` 59,1 մլն դոլար: Ավելի մեծ բյուջե է նախատեսված միայն Ուկրաինայի (294,9 մլն դոլար) և Վրաստանի (90,3 մլն դոլար) համար: Ադրբեջանին հատկացվել է մոտ $13 մլն: Հայաստանին հատկացվող գումարը հիմնականում նպատակ ունի մեղմելու ՀՀ կախվածությունը ՌԴ-ից էներգետիկայի ոլորտում: ԱՄՆ-ն խոստանում է աջակցել այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը: Պետդեպի բյուջեի գրության մեջ ասվում է, որ «անվտանգության նկատառումներով» մտահոգիչ է 1977-ին կառուցված ՀԱԷԿ-ը, քանի որ կայանը գտնվում է սեյսմիկ ակտիվության գոտում: Այնուամենայնիվ, Պետդեպը $2,5 մլն է հատկացրել կայանի աշխատանքի ապահովման և անվտանգության համար: Նպատակ է դրված նաև օգնել Հայաստանին ազատվել ռուսական գազից ունեցած կախվածությունից: 2016-ի նոյեմբերի ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանում մինչև 2020թ. 200 ՄՎտ հզորության հողմակայաններ կկառաուցվեն, ինչի համար $200–300 մլն է հարկավոր: Հայաստանի մասով հիմնական խնդիրների թվում նշված է նաև բնակչության արտագաղթը Ռուսաստան աղքատ գյուղական շրջաններից, որի հետևանքով կախվածություն է առաջանում ՌԴ-ից դրամական փոխանցումների առումով: Ուստի ԱՄՆ-ն գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման ծրագրեր է առաջարկում: Գյուղատնտեսության համար կարևոր Արարատյան դաշտավայրում գրունտային ջրերի պահպանման ծրագրից բացի (USAID-ի ծրագիրը մեկնարկել է 2016-ի սկզբին), նախատեսվում է օգնել հայերին գործարար կապեր հաստատել թուրքերի և ադրբեջանցիների հետ: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա ԱՄՆ-ն դիվանագիտական ջանքեր կգործադրի կարգավորման համար. նշվում է, որ այդպիսի «հաշտեցումը կթուլացնի ՀՀ վրա Ռուսաստանի ազդեցության լծակները»: Հաշտեցնող ՈԿԿ-ներին, որոնք համատեղ միջոցառումներ կկազմակերպեն, տարբեր դրամաշնորհներ կտրվեն: Ռազմական ոլորտում նախատեսվում է բարելավել հայկական բանակի մարտական ու բժշկական ստորաբաժանումները, որպեսզի նրանք կարողանան մասնակցել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին, «առաջ տանել արևմտյան արժեքներն ու երկարաժամկետ ռազմական գործակցություն հաստատել` արդյունքում նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանից»: Բերվում են նաև վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն ռազմական պատրաստության ամերիկյան դասընթացների մասնակցած զինվորականների 90 տոկոսը պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |