Բախշյան. Դավթաշենի տարածքում աղբ թափելու հարցը չի լուծվում, հանձնարարականն արհամարհվել է

Բախշյան. Դավթաշենի տարածքում աղբ թափելու հարցը չի լուծվում, հանձնարարականն արհամարհվել է

PanARMENIAN.Net - Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում՝ անձնագրային և վիզաների վարչության շենքի հարևանությամբ կա մի ահռելի փոս, որն ամեն օր շարունակում է լցվել աղբով: Այս մասին գրում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա հայտնում է, որ 2014թ. հունիսի 10-ին նամակով դիմել է քաղաքապետին՝ ուշադրություն հրավիրելով այս տհաճ իրողության վրա: «Պատասխան նամակից տեղեկացա, որ թաղամասի հ.17/4 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով պատկանում է «Բոստան» ՍՊԸ-ին, որն այդտեղ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման թույլտվություն է ստացել քաղաքապետարանից:

Մինչ օրս քաղաքաշինական որևէ գործունեություն չի իրականացվել տեղում, իսկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը դեռևս 2014թ. սեփականատիրոջը ծանուցել է սեղմ ժամկետներում տարածքը բերել պատշաճ սանիտարական վիճակի և այն օգտագործել ըստ նշանակության»:

Բախշյանը հավելում է, որ մինչդեռ ականատեսները վկայում են, որ այսօր աղբն այնտեղ դատարկվում է նույնիսկ բեռնատարներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---