Հայաստանը կօգտվի Սլովակիայի փորձից եվրաինտեգրման գործընթացում29 հունիսի 2007 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ Երեւանում գտնվող Սլովակիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Օսկանյանը նշեց, որ Սլովակիայի ԱԳՆ պետքարտուղարի այս այցը լավ հնարավորություն է ընձեռում երկու երկրների միջեւ համագործակցության հարցերի քննարկման ու հետագա անելիքների նախանշման, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ կարծիքների փոխանակման համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-սլովակյան երկկողմ հարաբերություններին` կարեւորեցին երկկողմ քաղաքական երկխոսության զարգացման, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունների աշխուժացման ու տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Երկուստեք կարեւորվեց ԵՄ-ին անդամակցության Սլովակիայի փորձից օգտվելու հնարավորությունը: Նախարար Օսկանյանը կարեւորեց Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը` նշելով, որ մենք ջանում ենք օգուտներ քաղել եվրոպական ինտեգրման գործընթացից: Զրուցակիցները քննարկեցին նաեւ Սլովակիայի հետ երկկողմ համագործակցության հնարավորությունները ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագրի շրջանակում` կարեւորելով կոնկրետ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |