Մոսկվայում 12 ահաբեկիչ է ձերբակալվել. Նրանք նոր անդամների էին ներգրավում![]() 7 դեկտեմբերի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջաններում ՌԴ-ում արգելված ահաբեկչական խմբավորման 12 անդամ է ձերբակալվել, որոնք նոր մարդկանց էին անդամագրում: Այդ մասին հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմինները: Ձերբակալվածները «քարոզչական աշխատանքներ են կազմակերպել քաղաքացիներին ահաբեկչական գործունեության մեջ նեգրավելու նպատակով», հայտնում է Meduza-ն: Նշվում է, որ խուզարկության արդյունքում «առգրավվել է արգելված գրականություն և տեղեկատվության կրիչներ»: Ահաբեկիչների ձերբակալությունն իրականացվել է ԱԴԾ հետ համատեղ: Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205.5 հոդվածով` ահաբեկչական գործունեության կազմակերպում և մասնակցություն նույն կազմակերպությանը: Ծայրահեղականության մեջ կասկածանքով դեկտեմբերի 7-ին բերման էր ենթարկվել ավելի քան 25 մարդ: Խուզարկություններ են անցկացվել տասնյակ հասցեներով: Գործողության այլ մանրամասներ չեն հրապարակվում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |