HDP պատգամավոր․ Դեմիրթաշը կտտանքների է ենթարկվում բանտում![]() 7 դեկտեմբերի 2016 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը բանտում հրապարակայնորեն կտտանքների է ենթարկվում, հայտարարել է HDP-ի պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը: «Մեկուսացումը կտտանքի ձև է, և մեր օրենսդիրներն ու համանախագահները հրապարակային կտտանքի են ենթարկվում»,- ասել է Բեշթաշը՝ նկատելով, որ անօրինականություն է տիրում, Hurriyet Daily News-ին հղումով գրում է Civilnet.am-ը։ «Փաստը, որ Թուրքիայի երրորդ խոշորագույն կուսակցության համանախագահը խոշտանգումների և սահմանափակումների է ենթարկվում, Թուրքիայի համար շահեկան չէ. նա պետք է որքան հնարավոր է արագ ուղղի իր սխալը»,- ասել է օրենսդիրը։ Ազատազրկումից հետո Դեմիրթաշը խնդրել է իրեն տեղավորել իր կուսակից Աբդուլլահ Զեյդանի հետ նույն բանտախցում, սակայն նրա այդ խնդրանքը մերժվել է։ Մերալ Դանըշ Բեշթաշի համոզմամբ՝ վերոհիշյալ խնդրանքի մերժումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին։ Դեմիրթաշի կուսակիցը նաև պատմել է, որ սահմանափակվում է նրա կողմից ուղարկվող նամակների թիվը։ Բեշթաշի խոսքով՝ երկու շաբաթ ուշացումով է փոխանցվել Դեմիրթաշի կուսակցական հավաքի համար նախատեսված ելույթը, իսկ եվրոպացի խորհրդարանականներին ուղղված նամակները ընդհանրապես չեն փոխանցվել։ HDP-ի ինը պատգամավոր, այդ թվում՝ երկու համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, ձերբակալվել էին նոյեմբերի 4-ին Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու կասկածանքով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |