Պուտին. 2016-ին ՌԴ-ում 10 ահաբեկչություն է կանխվել 7 դեկտեմբերի 2016 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) 2016-ին 10 ահաբեկչական գործողություն է կանխել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «ԱԴԾ-ն գործում է վճռական ու նախահարձակ: Գերազանց է կատարվել տարվա կարևորագույն խնդիրներից մեկը` անվտանգության ապահովումը 7-րդ գումարման Պետդումայի ընտրությունների նախապատրաստման և անցկացման շրջանում»,-ասել է նա բարձրաստիճան սպաների ու դատախազների հետ հանդիպմանը: «2016-ի 10 ամսում ԱԴԾ շնորհիվ կանխվել է ահաբեկչական ուղղվածության ավելի քան 30 հանցագործություն, այդ թվում 10 ահաբեկչական գործողություն»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջաններում ՌԴ-ում արգելված ահաբեկչական խմբավորման 12 անդամ է ձերբակալվել, որոնք նոր մարդկանց էին անդամագրում: Ձերբակալվածները «քարոզչական աշխատանքներ են կազմակերպել քաղաքացիներին ահաբեկչական գործունեության մեջ նեգրավելու նպատակով» Ծայրահեղականության մեջ կասկածանքով դեկտեմբերի 7-ին բերման էր ենթարկվել ավելի քան 25 մարդ: Խուզարկություններ են անցկացվել տասնյակ հասցեներով: Գործողության այլ մանրամասներ չեն հրապարակվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |