Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանում իր ներկայացուցչության մակարդակի բարձրացման մասին29 հունիսի 2007 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում ու Վրաստանում Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին: ՀՀ ԱԳՆ ղեկավարը խոսեց Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա փուլի մասին եւ նշեց, որ այն ունի ընդարձակ օրակարգ, որի իրագործման համար ՀՀ ԱԳՆ-ն պատրաստ է սերտորեն համագործակցել պատվիրակության հետ: Զրուցակիցները համաձայնեցին, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ակտիվորեն զարգանում են եւ պահանջում լրացուցիչ ջանքեր Գործողությունների ծրագրի իրագործման համար: Դեսպան Էկլունդը տեղեկացրեց տարվա ընթացքում Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցչության մակարդակի բարձրացման վերաբերյալ ԵՀ որոշման մասին: Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |