Հայաստանում «Բարսելոնայի» պաշտոնական ֆան-ակումբ է բացվելու![]() 7 դեկտեմբերի 2016 - 17:00 AMT PanARMENIAN.Net - 2017-ի փետրվարին Հայաստանում կբացվի ՖԱ «Բարսելոնայի» պաշտոնական ֆան-ակումբը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրային ռադիոյի սպորտային մեկնաբան Սպարտակ Պետրոսյանը: «Մոտ կես տարվա երկարատև բանակցություններից հետո ՖԱ Բարսելոնան հաստատեց մեր ներկայացրած հայտը՝ ԱՊՀ տարածքում երկրորդ պաշտոնական ֆան ակումբը բացելու վերաբերյալ: Այն Բարսամաններին հնարավորություն կտա դառնալ Բարսելոնայի պաշտոնական անդամ, մասնակցել բազմաթիվ միջոցառումների՝ թե Բարսելոնայում, թե Հայաստանի տարածքում: Յուրաքանչյուր անդամ կունենա իր սեփական քարտն՝ ուղարկված Կատալոնիայի մայրաքաղաքից, որի միջոցով կօգտվի բազմաթիվ զեղչերից, ակցիաներից», - գրել է նա: Պետրոսյանը նաև հայտնել է, որ ամեն տարի ակումբի անդամներից մի քանիսը հնարավորություն կունենան ԱՆՎՃԱՐ մեկնել «Բարսելոնա» ու ներկա գտնվել «Բարսելոնայի» խաղերից մեկին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |