Հալեպում ևս 10 թաղամաս է ազատագրվել![]() 7 դեկտեմբերի 2016 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հալեպի արևելյան հատվածում ևս 10 թաղամաս է ազատագրվել գրոհայիններից: Այդ մասին հայտնել է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: «Այսպիսով սիրիական բանակի լիակատար հսկողության տակ է անցել արևելյան Հալեպի արդեն 45 թաղամաս, որոնք նախկինում գրոհայինների հսկողության տակ էին»,-հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, հայտնում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գրոհայինները լքել են Հալեպի Հին քաղաքը հյուսիս-արևելքում` նրանք հեռացել են դեպի հարավ հատուկ թողած միջանցքով: Ռուսաստանի ավիացիայի գործողությույնները Հալեպում, որն աջակցում է սիրիական բանակին գրոհայինների դեմ պայքարում, ստացել է Չինաստանի հավանությունը: Չինաստանն ու ՌԴ-ն վետո են դրել ՄԱԿ ԱԽ բանաձևի վրա, որով նախատեսվում էր հրադադար հայտարարել Հալեպում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |