Հարի Միտչելը դարձավ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը պաշտպանող 211-րդ կոնգրեսականը29 հունիսի 2007 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Արիզոնա նահանգը ներկայացնող Ներկայացուցիչների պալատի անդամ Հարի Միտչելը դարձավ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը պաշտպանող 211-րդ կոնգրեսականը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսականը ներկայացնում է նահանգի 5-րդ շրջանը, որտեղ մեծ հայկական համայնք կա: «Արիզոնայի հայ համայնքը ողջունում է Արիզոնայի 5-րդ շրջանի ընտրողների համար մեծ կարեւորություն ներկայացնող Հայոց ցեղասպանության հաստատման մասին բանաձեւի աջակցությամբ հանդես եկող կոնգրեսական Միտչելի սկզբունքային դիրքորոշումը»,- հայտարարել է ANCA-ի շրջանային բաժնի ղեկավար Երվանդ Բալթաջյանը:Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատում բանաձեւի քվերակության համար անհրաժեշտ է 218 կոնգրեսականի ձայն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |