Նորարարական բիզնես-գաղափարների մրցույթ-ակսելերացիոն ծրագրի եզրափակիչը՝ դեկտեմբերի 10-ին Արցախում

Նորարարական բիզնես-գաղափարների մրցույթ-ակսելերացիոն ծրագրի եզրափակիչը՝ դեկտեմբերի 10-ին Արցախում

PanARMENIAN.Net - StartUp Challenge for Artsakh նորարարական բիզնես-գաղափարների մրցույթ-ակսելերացիոն ծրագրի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին Ստեփանակերտում, ԼՂՀ Կառավարության շենքում։

Մրցույթ-ակսելերացիոն ծրագրի նպատակն է խրախուսել, կրթել և աջակցել արցախաբնակ ու հայաստանաբնակ երիտասարդությանը՝ հանդես գալու և զարգացնելու իրենց ստարտափ գաղափարները՝ նպաստելով Արցախի զարգացմանը։

Ծրագրին իրենց մեծ աջակցությունն են ցուցաբերել ԼՂՀ Կառավարությունը, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, Արցախի պետական համալսարանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը։ Իրենց ներդրումն են ունեցել նաև մի շարք մենթորներ, ովքեր կամավորության սկզբունքով մեկնել են Արցախ և դասընթացներ անցկացրել թիմերի հետ:

Մրցույթի արդյունքները որոշելու համար կազմվել է պրոֆեսիոնալ ժյուրի, որի անդամներն են ՀՀ և ԼՂՀ Կառավարության ներկայացուցիչներ, թիմերին դասավանդող մենթորներ և անկախ մասնագետներ։ Մասնակից 13 ստարտափ-թիմը ներկայացնելու է իրենց բիզնես գաղափարների (տեխնոլոգիաների) մոդելները, որի արդյունքում պրոֆեսիոնալ ժյուրիի հանձնաժողովն ընտրելու է 3 հաղթող թիմին:

Ծրագրի յուրահատկությունն այն է, որ հաղթելու դեպքում բոլոր գաղափարները պետք է գործեն Արցախում և ուղղված լինեն Արցախում համապատասխան ոլորտների զարգացմանը։

Արցախում նմանատիպ մրցույթ-ակսելերացիոն ծրագիրն առաջին անգամ կազմակերպվել է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդի» և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության համատեղ ուժերով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---