Ջոնի Դեփը` ամենագերագնահատված դերասանը երկրորդ տարին անընդմեջ![]() 8 դեկտեմբերի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Ջոնի Դեփը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենագերագնահատված դերասանն ըստ Forbes-ի: Վարկանիշի հիմնական չափանիշը կինոնկարից ստացած հասույթի և կիոնաստղի հոնորարի հարաբերակցությունն է: Դեփին վճարելու համար ծախսված յուրաքանչյուր 1 դոլարին բաժին է ընկնում հասույթի միայն 2,8 դոլարը: Դեփի հայտնվելը այս հակավարկանիշում հիմնականում պայմանավորված է նրա մասնակցությամբ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմին, որը մեծ արձագանք չստացավ հանդիսատեսի կողմից, գրում է ՌԻԱ Նովոստին: Երկրորդ գերագնահատված դերասանը Ուիլ Սմիթն է, որն իր մասնակցությամբ ֆիլմեր ստեղծողներին բերել է միայն 5 դոլար իր ստացած 1 դոլարի դիմաց: «Պաշտպանը» ֆիլմը դժվարությամբ ծածկեց նկարահանման ծախսերը: Իսկ երրորդ տեղում է Չեննինգ Տատումը (6 դոլար հոնորարի 1 դոլարին հարաբերակցությամբ): Նրան չօգնեց նույնիսկ այն, որ «Սուպեր Մայք XXL» ֆիլմը 122 մլն դոլար է հավաքել 14,8 բյուջեի դեպքում: Առաջին 5-յակում են նաև Ուիլլ Ֆերելն ու Ջորջ Քլունին` հոնորարի 1 դոլարին 6.5 և 6.7 դոլար ցուցանիշով համապատասխանաբար: 2015-ին Forbes-ի այս վարկանիշը կրկին գլխավորում էր Ջոնի Դեփը, 2-րդ և 3-րդ տեղերում էին Դենզել Վաշինգտոնն ու Ուիլլ Ֆերելը: Photo: Celebrity4u.net ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |