Կարապետյան. Մաքսակետը տոներին պետք է աշխատի, բանկերը շաբաթ ու կիրակի՝ ևս![]() 8 դեկտեմբերի 2016 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 8-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարել է մաքսկատերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ, ինչը պետք է բացառի անգամ հանգստյան օրերին մաքսակետի չաշխատելը, հայտնում է Aysor.am-ը: «Հաշվի առնելով ամանօրյա տոները և այդ ընթացքում տնտեսվարողների ակիտիվությունը՝ մաքսակետը դեկտեմբեր ամսին և հունվարի տոնական օրերին պետք է աշխատի առանց հանգստի»,-ասել է Կարեն Կարապետյանը: Նա շեշտել է, որ սա շատ լավ շանս է արտակարգ ռեժիմ սահմանել, որ «հասկանանք, որն է մեր նեղ տեղերը, ինչպես նաև՝ մաքսիմալ լավ նպաստավոր լինի տնտեսվարողների համար»: Վարչապետը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարել է տոներին՝ շաբաթ ու կիրակի օրերին, ապահովել բանկերի աշխատանքը: Ըստ օրենքի, ՀՀ-ում ոչ աշխատանքաjին օրերը կսկսվեն 2016-ի դեկտեմբերի 31-ին և կավարտվեն 2017-ի հունվարի 6-ին` ուրբաթ օրը: Ոչ աշխատանքային և հանգստյան օրեր կլինեն նաև հունվարի 7-ը և 8-ը՝ շաբաթ և կիրակին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |