ԱԿԲԱ Բանկը QR կոդեր ընթերցող նոր հավելված է գործարկել![]() 8 դեկտեմբերի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է անվճար ACBA QR բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա առանց գովազդային ցուցադրությունների, արագ և անվտանգ ընթերցել QR կոդեր: Հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են՝ -ընթերցել տարբեր QR կոդեր -հիշել նախկինում ընթերցված հղումները՝ ըստ ամսաթվերի -անմիջապես օգտագործել նախկինում ընթերցված հղումները -հետևել բանկի նորություններին և գործող սակագներին Բանկը նախատեսում է այսուհետ QR կոդեր տեղադրել իր հաճախորդներին հասանելի բոլոր տպագրական նյութերում՝ այսպիսով ստեղծելով նրանց հետ կոնտակտի ևս մեկ հարթակ: Հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում և App Store-ում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ՀՀ խոշորագույն բանկերից է: Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, առևտրային, գյուղատնտեսական, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային գնման, հիփոթեքային վերանորոգման, ապառիկ, ապառիկ տեղում, ջեռուցման վարկերի տրամադրում, միջազգային VISA, MasterCard, American Express և տեղական ArCa պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում, կոմունալ վճարումների իրականացում, հաշիվների կառավարում ACBA ON-LINE համակարգի, ACBA Mobile բջջային հավելվածի և Phone Banking ծառայության միջոցով, ինչպես նաև իրականացնում է ռեեստրի վարում և արժեթղթերի պահառություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |