Ռուս վերլուծաբան. «Պե՞տք է արդյոք Ղարաբաղը Ադրբեջանին: Միանշանակ` ոչ»30 հունիսի 2007 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Պե՞տք է արդյոք Ղարաբաղը Ադրբեջանին: Միանշանակ` ոչ»,-գտնում է Ահաբեկչական սպառնալիքների եւ ցածր ինտենսիվության հակամարտությունների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռամիլ Լատիպովը: Նրա կարծիքով, ինչպես ասվում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին տված նրա հարցազրույցում, ադրբեջանական ժողովրդին երբեք պետք չի եղել եւ այժմ էլ պետք չէ Լեռնային Ղարաբաղի տարածքը, ավելին, դրա համար չկան նաեւ պատմական նախադրյալներ: «Մոլորությամբ կամ որեւէ այլ պատճառով, Ադրբեջանի կառավարությունը անհանդուրժող դիրքորոշում է որդեգրել` պատերազմ մինչեւ հաղթանակ, հաղթանակ, որն անհնար է: Այդ դիրքորոշումը արհեստական գործընթացի սինթեզված կատալիզատոր է: Ապակայունացման, տնտեսության թուլացման, բնակչության կենսամակարդակի անկման, վախի եւ անվստահության մթնոլորտի, հիստերիայի, Ադրբեջանում, Ղարաբաղում, Հայաստանում բողոքի ներքին գործընթացների աճի»,-գտնում է փորձագետը: Նրա խոսքերով, տարածաշրջանի անկայունությունը, տնտեսության փլուզումը, անկումը ժողովրդի կյանքի եւ գործունեության բոլոր ոլորտներում շահավետ է նրան, ով հեռուն գնացող ծրագրեր ունի` վերահսկել մոլորակի էներգետիկ ռեսուրսների պաշարը: «Ժամանակն է կանգ առնել եւ ինքնուրույն լուծել այդ խնդիրը, ղեկավարվելով պատմական արդարությամբ, սթափ մտքով, իսկ ամենակարեւորը` սեփական երկրների հասարակ քաղաքացիների շահերով, որոնց ուսերի վրա է ծանրացել այդ աբսուրդի թատրոնը, թատրոն, որի գլխավոր ռեժիսորն ու բեմադրիչը միստեր X-ն է»,-նշում է Ռամիլ Լատիպովը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |