83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ. ԱԺ-ն հաստատել է 2017-ի պետբյուջեն![]() 8 դեկտեմբերի 2016 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին քվեարկությամբ հաստատել է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Կառավարության ներկայացրած փաստաթղթին կողմ է արտահայտվել 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ դեմ քվեարկելու կոչ է հնչեցրել ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանը՝ հայտարարելով, որ այս բյուջեն «ոչ մի սանտիմետր քայլ առաջ չէ»: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարությունն իր բերած նախագծի քննարկմանը «մեղմ ասած՝ ամբողջական կազմով չէր» ներկա և հորդորել «դրայվով դեմ քվեարկել»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերահաստատել է՝ իրենք դեմ են քվեարկելու, իսկ բյուջեի նախագիծը համարել է գրավոր խոստովանություն այն մասին, որ կառավարությունն ի վիճակի չէ զարգացնել երկիրը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս հայտարարել է՝ այս բյուջեում որևէ առաջխաղացում չկա ոչ կրթության, ոչ էլ առողջապահության ոլորտներում: «Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները ոչ մի սպասելիք չունեն»,- ասել է Բիշարյանը, վերահաստատելով՝ իրենք ևս դեմ են քվեարկելու: Գործադիրը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին: Պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, որից հետո սահմանված կարգով՝ Ազգային ժողով: Ազգային ժողովում պետբյուջեի նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է 339 առաջարկություն: Կարդացեք նաև՝ 2017-ի պետբյուջեի եկամուտների և ծախսերի ծավալը կարող է ավելանալ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |