ԵՄ-ում համաձայնության են եկել Ուկրաինայի և Վրաստանի համար առանց վիզաների ռեժիմի հարցում![]() 8 դեկտեմբերի 2016 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության անդամներն ու Եվրախորհրդարանը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ տրամադրելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ն անանուն աղբյուրների վրա հղումով: Ըստ գործակալության, համաձայնությունը վերաբերում է մեխանիզմի պայմաններին, որով կարելի է արտակարգ դեպքերում կասեցնել առանց վիզաների ռեժիմը: Համաձայնությունը ձեռք է բերվել դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան: Ավելի վաղ ԵՄ Խորհուրդը պնդում էր, որ ռեժիմն ուժի մեջ մտնի կասեցման նոր մեխանիզմի հետ միաժամանակ, որը Եվրահանձնաժողովը կարող է գործարկել սեփական նախաձեռնությամբ կամ Եվրամիության անդամներից մեկի պահանջով: 2015-ի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման բոլոր պայմանները, սակայն Բրյուսելը դեռ համապատասխան որոշում չի կայացրել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |