ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե. ՀՀ-ում ոչ միշտ են պահպանվում կալանավորների իրավունքները![]() 8 դեկտեմբերի 2016 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ժնևում իր աշխատանքն է ավարտել ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանը: Փորձագետներին զեկույցներ են ներկայացվել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին կոնվեցիայի անդամ որոշ պետությունների, այդ թվում Հայաստանին առնչվող զեկույցները: Հայաստանը հաշվետու շրջանում ուղղումներ է կատարել Քրեական օրենսգրքում, որով քրեական պատիժ է սահմանել խոշտանգումների կիրառման համար: Փորձագետները գոհունակությամբ են նշել նաև այն օրենքի ուղղումներն ու լրացումները, որով պաշտպանվում են հաշմանդամություն ունեցող փախստակնների, կտտանքների և բռնության այլ ձևերի զոհերի իրավունքները: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է կոմիտեի անդամ Աննա Ռաքուն, փորձագետները մի շարք խախտումներ են հայտնաբերել Հայաստանում: «Հայաստանում միշտ չէ, որ պահպանվում են կալանավորների հիմնարար իրավունքները` դա վերաբերում է փաստաբանների նշանակմանն ու բուժօգնությանը: Ավելին, բուժօգնությունը հաճախ տրամադրվում է ոստիկանի ներկայությամբ»: ՀՀ-ն մինչև 2017-ի դեկտեմբեր պետք է կոմիտեի անդամներին լրացուցիչ տվյալներ ներկայացնի խոշտանգումների համար մեղավոր անձանց համաներման կամ ներման մասին, ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև կալանավորների շրջանում մահվան դեպքերի, այդ թվում ինքնասպանությունների վերաբերյալ: Խոշտանգումների դեմ կոմիտեն 10 անկախ փորձագետ ունի, որոնք հետևում են անդամ երկրների կողմից Կոնվեցնիայի կատարմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |