Նալբանդյանը Համբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԱԳՆԽ հանդիպմանը. Քննարկվել են օրակարգային հարցեր 8 դեկտեմբերի 2016 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Համբուրգում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. հոկտեմբերին Երևանում կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձել գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, Մերձավոր Արևելքում, Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին։ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեել են դեկտեմբերի երկրորդ կեսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստման հարցերը, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքների վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ չի բացառում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը: Սակայն, դեկտեմբերի 7-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի կողմից առաջարկված Համբուրգում կայանալիք հանդիպումը քննարկվել է, սակայն վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Հանդիպումը նախատեսված էր ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆԽ նիստի շրջանակում, որը կայանալու է դեկտեմբերի 8-9-ը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |