«Հայփոստը» սկսում է «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում![]() 8 դեկտեմբերի 2016 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է «Հայփոստ» ՓԲԸ և «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) Հայփոստի բաժանմունքների միջոցով: Մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ գրասենյակում և «Հայփոստ» ՓԲԸ Երևանի փոստային բաժանմունքներում: Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝ խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում: Հաճախորդները, «Հայփոստ» ՓԲԸ-ի ցանկացած փոստային բաժանմունքում, ներկայացնելով իրենց անձը հաստատող փաստաթղթերն ու դրանց պատճեները, լրացնելով համապատասխան դիմում, կարող են պատվիրել իրենց վարկային զեկույցը, որը կառաքվի նշված հասցեով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |