Չգործող և հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները կլուծարվեն![]() 8 դեկտեմբերի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Կլուծարվեն չգործող և հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 8-ի նիստում: «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած և 2013թ. հունվարի 1-2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ: Հիմնավորման մեջ ասված է, որ հարկային մարմնի տվյալներով ներկայում կան զգալի թվով կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնք առնվազն վերջին երեք տարվա ընթացքում փաստացի գործունեություն չեն իրականացրել և հարկային մարմին հաշվետվություններ չեն ներկայացրել: ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու, հարկ վճարողների պարտավորությունների հաշվառումն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով վարելու գործընթացը ներդնելու, ինչպես նաև հարկային մարմնի տեղեկատվական համակարգը անհարկի չծանրաբեռնելու և հարկ վճարողների շրջանակը հստակեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լուծարել (հաշվառումից հանել) չգործող և հաշվարկներ չներկայացրած կազմակերպություններին (անհատ ձեռնարկատերերին): Օրենքի նախագծով սահմանվում է, որ լուծարվող (հաշվառումից հանվող) հարկ վճարողների ցանկերը մինչև 2017թ. օգոստոսի 1-ը կհրապարակվեն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև պետական ռեգիստրի պաշտոնական` ինտերնետային կայքում: Օրենքի նախագծով սահմանվում է, որ ցանկի հրապարակումից հետո՝ մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը, ցանկում ներառված հարկ վճարողները պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի առկայության մասին: Նշված ժամկետում տեղեկատվություն չներկայացնելու դեպքում պետական ռեգիստրը երկամսյա ժամկետում գրանցում է հարկ վճարողի լուծարումը (պետական հաշվառումից հանումը): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |