Շտայնմայեր. Ղարաբաղյան կարգավորումը պետք է «նոր շունչ» ստանա![]() 8 դեկտեմբերի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը համարում է, որ ղարաբաղյան կարգավորումը պետք է «երկրորդ շունչ» ստանա: Դեկտեմբերի 8-ին Համբուրգում աշխատանքն է սկսել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքը հայտարարել էր, որ նիստի շրջանակում կարող է տեղի ունենալ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «Գոյություն ունի միջնորդության ձևաչափ այդ հակամարտության վերաբերյալ բանակցություններում` Մինսկի խումբը, և այսօր անհրաժեշտ է, որ գործընթացը նոր շունչ ստանա»,-ասել է Շտայնմայերը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում: Ըստ նրա, ԵԱՀԿ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձություններով: «Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է վտանգավոր մնալ և անհրաժեշտ է բանակցել այն հանգուցալուծելու համար: Ապրիլին տեղի ունեցավ սրացում, որը վկայում է, որ նրա բռնկման վտանգը պահպանվում է»,-ասել է Շտայնմայերը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նույնպես ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում հայտարարել է, որ Եվրամիությունն առաջխաղացում է ակնկալում ղարաբաղյան կարգավորման գործում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, նշել է, որ հավատարմությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, մյուս բոլոր բարդ խնդիրները կարգավորելու բանալին է` ներառյալ Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի խնդիրները: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ չի բացառում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը: Սակայն, դեկտեմբերի 7-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի կողմից առաջարկված Համբուրգում կայանալիք հանդիպումը քննարկվել է, սակայն վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Հանդիպումը նախատեսված էր ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆԽ նիստի շրջանակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |