ԵՄ-ն վերահաստատել է՝ վիզային ռեժիմը չեղարկելու համար Թուրքիան 7 պայման պիտի կատարի 8 դեկտեմբերի 2016 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան նախկինի պես 7 պայման պետք է կատարի Եվրամիության երկրների հետ վիզաների չեղարկման համար: Այդ մասին ասվում է ԵՄ և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի կատարման մասին ԵՀ հերթական զեկույցում: «Ինչ վերաբերում է մուտքի արտոնագրերի չեղարկման ծրագրին, ապա դեռևս կատարված չէ 7 պայմանը, որը նշված է 2016-ի սեպտեմբերի 28-ի երրորդ զեկույցում»,-հայտարարել է ԵՀ-ն: Հիշատակված պայմանների թվում են եվրոպական նմուշի կենսաչափական անձնագրերը, համաձայնագրերը համագործակցության մասին Եվրոպոլի և ռեադմիսիայի մասին, հակաահաբեկչական օրենսդրության ներդաշնակեցումը եվրոպական չափանիշների հետ: Վիզային ռեժիմի ազատականացումը փախստականների ներհոսքի խնդրի կարգավորման վերաբերյալ ԵՄ և Թուրքիայի համաձայնագրի պայմաններից մեկն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ կասկածվող անձանց դեմ թուրքական ռեժիմի զանգվածային հետապնդումների պատճառով: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կփակի ԵՄ հետ սահմանները փախստականների համար, եթե ԵՄ-ն շարունակի Անկարայի հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը: 11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |