ԵՄ դեսպան. ՀՀ-ում ինտերնետ տարածքն ազատ է, իսկ հեռուստատեսությունը՝ ոչ![]() 8 դեկտեմբերի 2016 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ունի ազատ ինտերնետ տարածք, և մարդիկ չեն վախենում կարծիք արտահայտել։ Այլ է վիճակը դասական ԶԼՄ-ների պարագայում։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նա մեդիադաշտում ազատ խոսքին խանգարող մի քանի գործոն է առանձնացնում. «Հայաստանում ամենամեծ խնդիրը լրատվամիջոցների կայունությունն է։ Հայաստանի նման երկրում չես կարող հավակնոտ լինել լրագրողական գործունեությունում, եթե դու ֆինանսական ռեսուրսներ չունես: Սա ամենամեծ խնդիրն է»: Խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովին մասնակցող դեսպանին չի գոհացնում հայաստանյան հեռուստատեսությունում ազատ խոսքի վիճակը։ Սվիտալսկին այս ամառ ստիպված է եղել միայն հայկական հեռուստաալիքներ դիտել ու հասցրել է կարծիք կազմել։ «Հայկական հեռուստաալիքներում միայն ամերիկյան ֆիլմեր և քաղաքական լուրեր են: Դրանք շատ կողմնակալ են, որովհետև կան ալիքներ, որոնք ներկայացնում են իշխող կուսակցության գաղափարախոսությունը, որոշ ալիքներ ներկայացնում են ընդդիմության գաղափարախոսությունը: Այսպիսով՝ հեռուստատեսությունում բազմակարծություն է, բայց յուրաքանչյուր ալիք ունի իր քաղաքական ուղղությունը, որն այնքան ակնհայտ է, որ նրան անկախ չես համարի»,- ասում է նա, գրում է Ա1+-ը։ Սվիտալսկու խոսքով, անտեսանելի, սակայն ազատ խոսքի միջավայրի ձևավորմանը խոչընդոտող կարևորագույն խնդիր է ինքնագրաքննությունը։ Հայաստանում դա վերաբերում է ոչ միայն լրագրողներին։ Սվիտալսկին նշում է. «Երեկ դատաիրավական համակարգի անկախության վերաբերյալ միջոցառմանը Սահմանադրական դատարանի նախագահը փաստեց, որ իրավական ոլորտում աշխատող մարդիկ ինքնագրաքննություն են իրականացնում: Այսպիսով՝ խոսքը անկախության մշակույթը զարգացնելու մասին է»։ Համաշխարհային պրակտիկայում լրագրողների իրավունքները ամենից հաճախ խախտվում են պատերազմների, քաղաքական իրադարձությունների լուսաբանման ժամանակ։ Պետության պարտականությունն է կանխարգելել լրագրողի նկատմամբ սպասվող բռնութունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |