Մխիթարյանն առաջին գնդակն է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպայի լիգայում (վիդեո) 9 դեկտեմբերի 2016 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է ուկրաինական «Զարյա»-ին՝ նրանց դաշտում: Հանդիպման առաջին գոլի հեղինակն է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղից հետո անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է հայ ֆուտբոլիստին: «Ես հիանում եմ Մխիթարյանի խաղով: Հենրիխը մեծ վճռականություն ունեցող ֆուտբոլիստ է: Նա այսօր մեծ ծավալի աշխատանք կատարեց: Ես շատ ուրախ եմ նրա համար, որ կարողացավ իր առաջին գոլը խփել: Նա հիանալի հանդես եկավ ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ գավաթային խաղում»,- ասել է Մոուրինյոն, գրում է Yerkir.am-ը: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |