Դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է![]() 9 դեկտեմբերի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին նշվում է մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործության՝ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ու դրա կանխարգելման միջազգային օրը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն՝ մանրամասնելով, որ օրը Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից սահմանվել է 2015-ին: Դեկտեմբերի 9-ը պատահական չի ընտրվել. 1948 թ. այս օրը ՄԱԿ-ի ԳՎ-ն ընդունել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դրա պատժման մասին կոնվենցիան։ Կոնվենցիայում «ցեղասպանություն» եզրույթը բնորոշվում է որպես «միտումնավոր գործողություն՝ ուղղված որևէ ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի ամբողջական կամ մասամբ վերացնելուն»: Կենվենցիայում նշվում է, որ ցեղասպանությունը՝ անկախ նրանից, թե երբ է իրականացվում՝ խաղաղ, թե պատերազմական գործողությունների ժամանակ, միջազգային իրավունքի նորմերը խախտող հանցագործություն է, որի դեմ կոնվենցիայի մասնակիցները պարտավոր են կանխարգելիչ գործողություններ իրականացնել ու պատժել: Ցեղասպանության կանխման ու դադարեցման գլխավոր պատասխանատվությունը կրում է այն պետությունը, որում իրագործվում է հանցագործությունը: Փաստաթղթում հատուկ ընդգծվում է, որ ցեղասպանության կանխման հարցում կարևորագույն գործոններից է այդ հանցագործության անպատժելիության դեմ պայքարը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, աղբյուրը նշում է, որ 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն են ճանաչվել բազմաթիվ պետությունների, Եվրախորհրդարանի ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: Սակայն ժամանակակից աշխարհում ևս ցեղասպանությունը շարունակում է գլոբալ սպառնալիք մնալ մարդկության համար: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |