Իբրահիմովիչ. Շատ ուրախ եմ Մխիթարյանի համար, նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է![]() 9 դեկտեմբերի 2016 - 16:25 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ուկրաինական «Զարյա»-ի հետ հանդիպումից հետո մեկնաբանել է իր թիմակից, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը: «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է ուկրաինական «Զարյա»-ին՝ նրանց դաշտում: Հանդիպման առաջին գոլի հեղինակն է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ գոլի հեղինակ է դարձել Զլատան Իբրահիմովիչը: «Առաջին գոլը հիասքանչ էր: Հենրիխը շատ բան կանխորոշեց այս խաղում, նա մեծ աշխատանք է կատարել: Շատ ուրախ եմ նրա համար, քանի որ նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է: Հուսով եմ, նա կշարունակի նույն ոգով»,-ասել է Իբրահիմովիչը: Նա նշել է, որ խաղը հեշտ չէր: «Դաշտն այնքան էլ լավ որակի չէր, ցուրտ էր, բայց դա արդարացում չէ: Մենք մի քանի պարզ սխալ թույլ տվեցինք, բայց լավ աշխատեցինք և հասանք հաղթանակի, որի կարիքն ունեինք: Իմ գոլը…: Ես մտածում էի միայն, որ պետք է գոլ խփեմ, որ տաքանամ»,-ասել է նա: Խաղից հետո անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է հայ ֆուտբոլիստին: «Ես հիանում եմ Մխիթարյանի խաղով: Հենրիխը մեծ վճռականություն ունեցող ֆուտբոլիստ է: Նա այսօր մեծ ծավալի աշխատանք կատարեց: Ես շատ ուրախ եմ նրա համար, որ կարողացավ իր առաջին գոլը խփել: Նա հիանալի հանդես եկավ ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ գավաթային խաղում»,- ասել է Մոուրինյոն: Մխիթարյանն առաջին գնդակն է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպայի լիգայում: Ընթերցեք նաև. Մխիթարյանն առաջին գնդակն է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպայի լիգայում (վիդեո) ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |