Վարդան Օսկանյանը խնդրել է պարզաբանել Թերի Դեւիսի հայտարարությունները Ղարաբաղում ընտրությունների վերաբերյալ 2 հուլիսի 2007 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում ընտրությունների մասին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարության նման հայտարարությունները չեն արտահայտում իրողությունը: Այդ մասին Պ.Սեգրենի հետ համատեղ մամլո ասուլիսում Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԽ գլխավոր քարտուղար Թ.Դեւիսին նամակ է հղվել, խնդրելով պարզաբանել, թե նա կոնկրետ ինչ ի նկատի ուներ, խոսելով Լեռնային Ղարաբաղում ընտրությունների եւ այն մասին, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքի մի մասն է կազմում: «Ես հուսով եմ, որ Թ.Դեւիսը կպատասխանի իմ նամակին»,-ասել է Օսկանյանը: Իր հերթին Պ.Սեգրենն ընդգծել է, որ «սառեցված հակամարտությունների» տարածքում կայացած ցանկացած ընտրություն չի ճանաչվում ոչ Եվրոպայի Խորհրդի, ոչ Եվրամիության կողմից: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա այդ հարցը ԵԱՀԿ ՄԽ իրավասության մեջ է: ԵԽ մանդատը կապված չէ հակամարտության կարգավորման հետ, մենք օգնում ենք հասնել քաղաքական կարգավորման»,-ասել է Սեգրենը: Հիշեցնենք, որ հայկական գործակալություններից մեկին տված հարցազրույցում Թ.Դեւիսը հայտարարել է, որ ԵԽ-ն երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունները: Դեւիսն ընդգծել էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |