Գրոհայինների կողմից վերահսկվող Հալեպի թաղամասերից մոտ 18.000 մարդ է հեռացել![]() 10 դեկտեմբերի 2016 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին սիրիական Հալեպի գրոհայիանների կողմից վերահսկվող թաղամասերից մոտ 18.000 մարդ է հեռացել, այդ թվում 7 542 երեխա: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Սիրիայում գործող հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: Ռուս զինծառայողները քաղաքի արևելյան մասում ականազերծել են մոտ 8.000 հա տարածք: «Բացի այդ պայթուցիկ առարկաներից մաքրվել է 24 շենք, այդ թվում 1 հացի գործարան, 2 դպրոց, 2 մզկիթ, 1 էլեկտրաենթակայան, 4,5 կմ ավտոճանապարհ»,-ասել են կենտրոնում: 28 գրոհային հանձնվել է և հեռացել քաղաքի արևմտյան մաս: «Ըստ Սիրիայի նախագահի որոշման, նրանց հանդեպ համաներում կկիրառվի»,-հայտնում է Lenta.ru-ն: Դեկտեմբերի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ակտիվ գործողությունները Հալեպում դադարեցվել են խաղաղ բնակիչներին տարհանելու կապակցությամբ: «Ալ Մանար» հեռուստաալիքը հայտնել է, որ ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինները, որոնք կռվում են կառավարական զորքերի դեմ, խնդրել են, որ իրենց տարհանեն Հալեպից: Գրոհայիններից Հալեպի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 21-ին: Ընդհանուր առմամբ հաջողվել է ազատագրել 52 թաղամաս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |