Հովհաննիսյանը՝ Վենետիկի հանձնաժողովի նիստում. Սահմանվել են ՄԻՊ-ի՝ կանխարգելման ազգային մեխանիզմները10 դեկտեմբերի 2016 - 11:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստում ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը: Այս նստաշրջանում հաստատվելու է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ: Արդարադատության նախարարը, ներկայացնելով հիմնական նորամուծությունները, նշել է, որ նախագծով լրացվել է գործող օրենքի բացը և սահմանվել են Պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները: Նախագծով ամրագրվել է նաև անկախ մասնագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ներգրավելու պաշտպանի լիազորությունը: «Մենք նախատեսել ենք նաև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին ուղարկելու պարտադիր պայմանը, որը միտված է ապահովելու պաշտպանի պատշաճ դերակատարությանը՝ ոլորտային օրենսդրության մշակման փուլում»,- ասել է Հովհաննիսյանը: Նախարարն անդրադարձել է նաև այն փոփոխություններին, որոնք կատարվել են նախագծում՝ հիմք ընդունելով Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկված հարցերը, ինչպես նաև նախագծի՝ խորհրդարանական քննարկումների ընթացքում պատգամավորների կողմից ներկայացված առաջարկությունները: Մասնավորապես, նախագծում հստակեցվել են Պաշտպանի՝ որպես Օմբուդսմենի, և Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի հատուկ գործառույթները, ավելացվել է թափանցիկության սկզբունքը, ինչպես նաև համապատասխան երաշխիքներ են սահմանվել պաշտպանի ֆինանսական անկախության հարցում: Ելույթի ավարտին նախարարը համոզմունք է հայտնել, որ սահմանադրական այս օրենքի ընդունմամբ մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանը կունենա առավել լավ և արդյունավետ գործիքներ սահմանադրական իր առաքելությունը լավագույնս իրականացնելու համար: Նոյեմբերի 28-ին ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Նախագծում ամրագրվել են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնմանն ուղղված նոր սահմանադրական պահանջները: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան |