Բռնցքամարտիկ Ալոյանը զրկվել է Ռիո-2016-ի մեդալից. Նա մեղավոր է համարում բժշկին ու քաղաքական իրավիճակը10 դեկտեմբերի 2016 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, որը զրկվել է 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից խթանիչ օգտագործելու պատճառով, կատարվածի համար մեղադրում է բժիշկներին ու քաղաքական իրավիճակը: «Դա հավաքականի բժշկի սխալն էր: Ես նրան ասում էի, որ թերապևտիկ բացառություն ձևակերպի, որպեսզի հայտարարագրի դեղամիջոցը: Այդ թուղթը ոչ ես պետք է ձևակերպեի, ոչ էլ մարզիչները: Այնուամենայնիվ ես պնդում էի, որ Ռուսաստանի հավաքականի բժիշկ Կլայգինը անի դա, բայց դա չարվեց: Ու հիմա այս մեծ խնդրի առջև ենք կանգնել»,-ասել է Ալոյանը, հայտնում է Lenta.ru-ն: Բռնցքամարտիկը նաև խոստովանել է, որ այսպիսի արդյունքը սպասելի էր` հաշվի առնելով քաղաքական իրավիճակն աշխարհում: «ԱՄՆ ու արևմտյան երկրների մարզիկները ցրվածության ախտանիշով են տառապում, նրանք չեն կարողանում կենտրոնանալ և նրանց հորմոններ ու սիրոպներ են նշանակում: Եվ ոսկին էլ հավելյալ: Իսկ ռուսաստանցիներին` ոչ, չի կարելի: Քթի ցողաշիթը ևս խթանիչ են համարում»,-ասել է Ալոյանը: Ալոյանը հայտնվել էր Fancy Bear հաքերային խմբի սեպտեմբերին հրապարակված ցուցակում: Նա չուներ թերապևտիկ բացառության ձևակերպում արգելված դեղամիջոցի ընդունման համար: Ալոյանը արծաթե մեդալ էր նվաճել 2016-ի Օլիմպիական խաղերում` եզրափակչում զիջելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Շախոբիդին Զաիրովին մինչև 52 կգ քաշային կարգում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |