Գեղարքունիքում 28 կմ ճանապարհահատված է հիմնանորոգվել. 2.9 մլրդ դեռ կհատկացվի10 դեկտեմբերի 2016 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել են Երևան - Սևան - Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի 7,17 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: 2016 թվականի պետբյուջեի ֆինանսավորմամբ այս հատվածում վերականգնվել է ճանապարհի գրեթե 80 հազար քառակուսի մետր մակերեսի ասֆալտբետոնե ծածկը, տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության վերահսկողությամբ: Աշխատանքի ողջ ընթացքում կատարվել է հսկողություն պատվիրատուի և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից: «Աշխատել ենք համատեղ, որպեսզի անհրաժեշտ որակն ապահովենք»,- նշել է հիմնանորոգումն իրականացնող «Խաչհար» ՍՊ ընկերության փոխտնօրեն Միհրան Զաքարյանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը հայտնել է, որ սահմանված է 3 տարվա երաշխիքային ժամկետ: «Եթե այդ ժամկետում ի հայտ գան թերություններ, շինարարն իր հաշվին այդ թերությունները կվերացնի»,- պարզաբանեց Սարգսյանը: Սևան քաղաքն ափամերձ շրջաններին կապող ճանապարհն անցնում է միջպետական մայրուղով: Քաղաքի բնակիչներն ու ամռանը Սևանում հանգստացողներն ափին հասնելու համար ստիպված էին հատել արագընթաց ճանապարհը: Արդյունքում այս վայրում վրաերթի բազմաթիվ դեպքեր էին գրանցվում: Բնակիչների անվտանգ անցուդարձն այսուհետև կապահովի նորակառույց վերգետնյա անցումը, որը ևս ներառված էր հիմնանորոգման այս տարվա ծրագրում: Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 67,5 կմ-ում՝ Սևանի թերակղզու մոտակայքում, հեղեղումների պատճառով փլուզված 31 մետր հատվածը նույնպես հիմնանորոգվել է: Մասնավորապես, վերականգնվել է հողային պաստառը, կառուցվել է գաբիոնային հենապատ: Եկող տարվա բյուջեով նախատեսվում է 2 միլիարդ 900 միլիոն դրամ ներդնել այս ճանապարհի մնացած հատվածներում ևս հիմնանորոգում իրականացնելու համար: «Առաջիկայում նախատեսում ենք հայտարարել մրցույթներ, ընտրել ճանապարհի այն հատվածները, որոնք խիստ քայքայված են: Հաջորդ տարի ևս կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ»,- ասաց Էմիլ Սարգսյանը: Ընդհանուր առմամբ 2016 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում պետբյուջեի և Համաշխարհային բանկի 4 միլիարդ 340 միլիոն դրամի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվել է 28 կմ ճանապարհահատված, վերակառուցվել են ճամփեզրի մի շարք փլուզված հատվածներ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Ucom-ը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ucom ընկերությունն իր ռազմավարությանը համաձայն ընդլայնում է Հայաստանում և՛ ֆիքսված, և՛ բջջային ցանցը Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա |