Ադրբեջանի փոխվարչապետ. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է արմատապես փոխվի

Ադրբեջանի փոխվարչապետ. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է արմատապես փոխվի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ պետք է արմատական փոփոխության ենթարկվի, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ախմեդովը՝ պնդելով, թե անցած քսան տարվա ընթացքում միջնորդական աշխատանքն այդպես էլ արդյունք չի տվել:

«Եթե այդ փոփոխությունը չկատարվի՝ Բաքվում կարող են հարցեր առաջանալ՝ արդյոք պետք է մնալ ԵԱՀԿ կազմում, և արդյոք անհրաժեշտ է Մինսկի խումբն ընդհանրապես», - Բաքվում հայտարարել է Ախմեդովը:

Ադրբեջանի փոխվարչապետը պնդել է, թե «համանախագահող երկրները անաչառ չեն, Հայաստանն էլ շարունակ ապակառուցողական քայլեր է ձեռնարկում կարգավորումը սառեցնելու և ստատուս քվոն պահպանելու համար», մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ախմեդովի խոսքով,խնդիրը կարգավորվելու է միջազգային նորմերի հիման վրա, հակառակ դեպքում Ադրբեջանը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ խնդրի լուծմանը հասնելու համար:

Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարություն են տարածել, նշելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է «ճկունություն ցուցաբերեն և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---