Մոուրինյո. Մխիթարյանը լիովին վաստակել է խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչումը![]() 12 դեկտեմբերի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները, որոնք աշխատում և աշխատում են, շատ մեծ նշանակություն ունեն թիմի համար: Այդ մասին հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ 15-րդ հանդիպման ժամանակ «Տոտենհեմ Հոթսփուր» թիմին 1:0 հաշվով սեփական դաշտում հաղթելուց հետո: «Մենք լավ փոխանցումներ ենք արել, լավ հակագրոհներ ձեռնարկել և հիանալի գոլ ենք իրացրել, որն, արդյունքում, այդքան մեծ նշանակություն ունեցավ մեր համար: Այսօր մրցակցի դարպասապահը չկարողացավ դառնալ խաղի լավագույն ֆուտբոլիստը միայն այն պատճառով, որ այդ կոչումը լիովին վաստակել է Հենրիխ Մխիթարյանը: Թեև դարպասապահը ևս կարող էր հավակնել այդ կոչմանը»,-ասել է մարզիչը: «Հենրիխը ներմուծեց այն ամենն, ինչ ես սպասում էի գրոհող խաղացողից: Ես գոհ եմ նրա մարզավիճակից: Նրա նման ֆուտբոլիստները, որոնք աշխատում ու աշխատում են, շատ մեծ նշանակություն ունեն թիմի համար: Նա ոչ միայն պահեր է ստեղծում, այլ նաև մասնակցում է պաշտպանությանը: Նա մտովի արդեն հատել է գիծը` լավագույն խաղացող դառնալու ճանապարհին: Մխիթարյանն այսօր հիանալի խաղ անցկացրեց»,-ընդգծել է Մոուրինյոն, գրում է Championat.com-ը: Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթել է «Տոտենհեմին» 1: 0 հաշվով: Հանդիպման միակ գոլը խփել է ակումբի ու Հայաստանի հավաքականի կոսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 29-րդ րոպեին, Անդեր Էրրերայի փոխանցումից հետո: Խփած գնդակը հայ ֆուտբոլիստի առաջին գնդակնյ էր Պրեմիեր լիգայում: Photo: Reuters ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |