Նահանջելով Պալմիրայից` սիրիական բանակը տարհանել է բնակիչների 80%-ին![]() 12 դեկտեմբերի 2016 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը, նահանջելով Պալմիրայից, տարհանել է բնակիչների 80%-ին: Այդ մասին հայտարարել է Հոմսի նահանգապետ, որի կազմում է քաղաքը, Թալյալ ալ Բարազին, հայտնում է ՏԱՍՍ-ը; Նահանգապետը հայտնել է, որ Սիրիայի ԶՈւ հրամանատարությունն ի դեմս հակառակորդի գերակա ուժերի, որոշում է կայացրել դուրս բերել զորքերը քաղաքից:«Դա արվել է միայն խաղաղ բնակիչների տարհանումից հետո»,-ասել է նա: Նահանգապետը նաև մտահոգություն է հայտնել Պալմիրայում մնացած խաղաղ բնակչության ճակատագրի վերաբերյալ, որոնց «Իսլամական պետության» ահաբեկիչները կարող են որպես կենդանի վահան օգտագործել: Ըստ Ալ Բարազիի, սիրիական բանակն ու աշխարհազորայինները «կատաղի մարտեր են վարում ԻՊ ավազակախմբերի հետ, որոնք նորից գրավել են Պալմիրան, սակայն Հոմսի գրավումը հավանական չէ»: Նա հավելել է, որ Պալմիրայի գրավումը ԻՊ զինյալների կողմից «ավազակախմբերի ու ահաբեկիչների ժամանակավոր հաջողությունն է»: «Իսլամական պետությունը» նոր ստորաբաժանումներ է մոտեցրել Պալմիրային` մոտ 5000 գրոհային տեղափոխելով Ռաքքայից, Դեր Զորից ու հարևան Իրաքից: ԻՊ գրոհայինները հարձակվել են Պալմիրայի վրա դեկտեմբերի 9-ին և գրավել քաղաքը: Պալմիրայից բացի գրոհայինները փորձել են գրավել նաև նավթահանքերն ու օդանավակայանը քաղաքի արվարձաններում: Սիրիական բանակն ազատագրել էր Պալմիրան մարտի 27-ին ՌԴ օդուժի աջակցությամբ: Այնուհետեև ռուս սակրավորները մասնակցել էին քաղաքի ականազերծմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |