Հարյուրավոր գրոհայիններ վայր են դրել զենքը Հալեպում![]() 12 դեկտեմբերի 2016 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը, հայտնում է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի ռուսական հաշտեցման կենտրոնը: Գրոհայինների կողմից վերահսկվող թաղամասերից հաջողվել է դուրս բերել ավելի քան 13.000 խաղաղ բնակչի: Բոլոր փախստականներին տեղավորել են հատուկ հումանիտար կենտրոններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բացի այդ, ռուս զինվորականները շարունակում են ականազերծել քաղաքի շրջանները: Մասնավորապես, սակրավորները պայթուցիկ սարքեր են վնասազերծել դպրոցում, մզկիթում ու մանկապարտեզում: Ավելի վաղ սիրիական բանակը ակտիվ գրոհ է սկսել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին գրոհայինների հսկողությնա տակ: Ըստ վերջին տվյալների, կառավարական զորքերն արդեն վերահսկում են Հալեպի տարածքի 93 տոկոսը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |