Ստամբուլի պայթյունների պատասխանատվությունը «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումն է ստանձնել![]() 12 դեկտեմբերի 2016 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ի երեկոյան` Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arena մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Նշվում է, որ հարձակումն իրականացվել քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի բանտարկության և երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում շարունակվող ռազմական օպերացիաների պատճառով: Այս մասին տեղեկություն է հրապարակվել կազմակերպության կայքում, BBC-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ըստ պաշտոնական տվյալների՝ ահաբեկչական պայթյուննների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Թուրքական կողմի պնդման համաձայն՝ TAK-ը հանդիսանում է «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկը, բայց PKK-ի ղեկավարները հերքում են նշյալ պնդումը: Ավելի վաղ Թուրքիայի կառավարության կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ պայթյունի հետքերը տանում են դեպի PKK: Հոկտեմբերի 6-ին Ստամբուլի Յենիբոսնա թաղամասում ոստիկանության շենքի մոտ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը նույնպես ստանձնել էր (TAK) խմբավորումը: Դրա հետևանքով 10 մարդ վիրավորվել էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |