Իրանը 80 հատ Boeing կգնի![]() 12 դեկտեմբերի 2016 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Իրանի պետական ավիափոխադրող Iran Air-ը համաձայնագիր է ստորագրել Boeing ավիակոնցերնի հետ և 80 ուղևորատար օդանավ կգնի: 10 տարվա համար նախատեսված գործարքը, ներառում է նորագույն 737 MAX 8 մոդելի 50 ինքնաթիռ, 777-300 ER մոդելի 15 ինքնանթիռ, ինչպես նաև տևական թռիչքների համար նախատեսված 777-9 մոդելի 15 Boeing, գրում է BBC-ին: Սա ԱՄՆ-Իրան խոշորագույն գործարքն է 1979թ. Իսլամական հեղափոխությունից ի վեր: Boeing ընկերությունը հաստատել է գործարքի կնքումը, որը գնահատվում է 16,6 մլրդ դոլար և ստացել է ԱՄՆ կառավարության հավանությունը: Առաջին օդանավն Իրան կառաքվի 2018-ին: «Համաձայնագիրը թույլ կտա տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ-ում»,-ասել է ընկերության ներկայացուցիչը: 2016-ի սեպտեմբերին ամերիկյան Boeing-ն ու նրա եվրոպական մրցակից Airbus-ը իրավունք են ստացել բազմամիլիարդանոց գործարքներ կնքել Իրանի հետ ինքնաթիռների վաճառքի վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |