Ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Մեծ Բրիտանիայում 6 մարդ է ձերբակալվել![]() 12 դեկտեմբերի 2016 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները 6 մարդ են ձերբակալել ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով: Ըստ Հյուսիսարևելյան Անգլիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները 4 անձի են ձերբակալել Դերբի քաղաքում: Ձերբակալվածները 22-36 տարեկան են: Եվս 1 անձ ձերբակալվել է Բերթոն Թրենթում: Բացի այդ, Լոնդոնում 32-ամյա կին է ձերբակալվել: Կատարվել են խուզարկություններ` 6 հասցեում: «Մենք կոչ ենք անում բնակչությանը պահպանել զգոնությունը»,-ասվում է հակաահաբեկչական ստորաբաժանման հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով: 2013-ից ի վեր Բրիտանիայի հատուկ ծառայություններին հաջողվել է 12 ահաբեկչություն կասեցնել երկրի տարածքում: Միայն 2015-ին ահաբեկչական գործողության կասկածանքով 315 մարդ է ձերբակալվել: Ըստ գնահատականնեի, ընդհանուր առմամբ Բրիտանիայի 800 քաղաքացի է մեկնել Իրաք և Սիրիա` մասնակցելու մարտական գործողություններին ծայրահեղականների շարքերում: Ահաբեկչական սպառնալիքը Մեծ Բրիտանիայում գնահատվում է որպես «լուրջ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |