Էնթոնի Գոդֆրին գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի եւ Հայաստանի ամուր եւ կայուն հարաբերությունների հարցով

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին ԱՄՆ-ն տոնում են անկախության 231-րդ տարելիցն ու 1776թ. Անկախության հռչակագրի ընդունումը: Տոնի առիթով իր ուղերձում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատար Էնթոնի Գոդֆրին ասաց. «Երկու հարյուր երեսունմեկ տարի առաջ մեր հիմնադիր հայրերը հայտարարեցին, որ հիմնարար իրավունքները տրվում են ոչ թե պետության, թագավորի կամ երկրի նախագահի, այլ Արարչի կողմից»: Ապա նա հավելեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ: Գոդֆրին նշեց, որ մեր երկրները ձգտում են, որ բոլոր ընտանիքներն ապրեն մի աշխարհում, որտեղ չեն վախենում ահաբեկչությունից, իսկ երեխաները մեծանում են ազատ ու զորեղ: Իր խոսքում նա նաեւ անդրադարձավ Միացյալ Նահանգների հզոր հայկական համայնքին ու նրանց ունեցած ներդրմանը Միացյալ Նահանգների նվաճումների ճանապարհին ու երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման հարցում, հաղորդում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը:



ԱՄՆ Անկախության հռչակագիրը ստորագրել են 13 հյուսիսային նահանգները: ԱՄՆ առաջին նախագահ է դարձել Ջորջ Վաշինգթոնը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---