ԱԿԲԱ բանկը ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացներ կանցկացնի Լոռու մարզում![]() 12 դեկտեմբերի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը մարզերում սկսում է իրականացնել ՓՄՁ ներկայացուցիչների համար կազմակերպվող անվճար բիզնես դասընթացների ծրագիր: Բանկի կողմից իրականացվող հերթական բիզնես դասընթացները կանցկացվեն Լոռու մարզի ՓՄՁ ներկայացուցիչների համար դեկտեմբերի 14-ին և 15-ին Վանաձորում՝ ներառելով Դրամական հոսքերի կառավարում և Ֆինանսական որոշումների կայացում թեմաները: Բանկի կողմից իրականացվող այս բիզնես դասընթացներին կարող են մասնակցել Լոռու մարզի բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները, որոնք ցանկություն ունեն բարելավելու իրենց բիզնեսի կառավարման հմտությունները՝ անկախ այն բանից, Բանկի հաճախորդ են, թե ոչ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը կարևորում է գործընկերային հարաբերությունների ստեղծումը և զարգացումն իր հաճախորդների հետ և նպատակ ունի շարունակաբար ընդլայնելու իր ներկայությունը բիզնես ուսուցման ոլորտում՝ օգնելով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ էլ ավելի լավ կառավարելու իրենց բիզնեսը: Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ 010 318888 (81-85, 81-49) հեռախոսահամարով: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդ հանդիսացող ՓՄՁ ղեկավարների համար իրականացրեց բիզնես դասընթացներ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում դրանց ավելի արդյունավետ կառավարմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |