ԱՆ. Դեղերի՝ հատիկով բաց թողնման արգելք չի նախատեսվում![]() 12 դեկտեմբերի 2016 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շարունակվելու է հատիկով դեղերի վաճառքը: Այդ մասով սահմանափակում չի նախատեսվում, և նոր օրենքում դեղատներից դեղերի հատիկով (ոչ ամբողջական տուփով) վաճառքն արգելող որևէ դրույթ կամ ձևակերպում չկա, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ այս դրույքը գործում է և գործելու է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 14-ին ստորագրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ու հարակից այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու մասին փաթեթը: Օրենսդրական նոր լուծումներով դեղերի շրջանառության բնագավառի առանցքային հասկացություններում բացառվելու են տարընթերցումները, սահմանվելու են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները` որպես հիմնական նպատակ որդեգրելով դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության և դեղապահովման ոլորտում սոցիալական արդարության ապահովումը:Նախագծով կարգավորվում են նաև դեղատնային գործունեությանը ներկայացված պահանջները:Բարձրացվում է գործող մի շարք տուգանքների չափերը: Սահմանվում է քրեական պատասխանատվություն կեղծ դեղերի արտադրության համար, (ներկայումս սահմանված է պատասխանատվություն միայն պատրաստման համար) դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքների կեղծման կամ թաքցնելու համար, եթե դա անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս է հասցրել առողջությանը կամ առաջացրել մարդկանց մահ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |