Instagram-ն ուղիղ տեսահեռարձակման գործառույթ է գործարկել![]() 13 դեկտեմբերի 2016 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Instagram բջջային հավելվածը պաշտոնապես ուղիղ տեսահեռարձակման գործառույթ է ստեղծել, որն այժմ հասանելի է ԱՄՆ բոլոր բնակիչներին, հայտնում է ՏԱՍՍ-ը TechCrunch-ի վրա հղումով: Օգտատերերը կկարողանան օգտվել այդ գործառույթից` օգտվելով հավելվածի հատուկ կոճակից, որը հայտնվում է թարմացումից հետո:«Կենդանի» տեսագրությունը կսահմանափակվի 1 ժամով: Այն չի պահպանվի սերվերներում, ուստի ևս մեկ անգամ դիտել տեսահոլովակը չի ստացվի: Հենց դա է գլխավոր տարբերությունը նմանատիպ Facebook Live և Periscope ծառայություններից, որոնց օգտատերերը կարող են «հետ շրջել» հեռարձակումը կամ ավելի ուշ դիտել այն: Նշվում է, որ նոր գործառույթից կարող են օգտվել առայժմ միայն ԱՄՆ բնակիչները: Առաջիկա շաբաթներին նորամուծությունը հասանելի կդառնա նաև այլ երկրներում: Instagram հավելվածը գործարկվել է 2010-ի հոկտեմբերի 6-ին և սկզբից նախատեսված էր միայն Apple-ի սմարթֆոնների համար: 2012-ի ապրիլին ծառայությունը մատչելի դարձավ Android հարթակում: Facebook-ը գնեց հավելվածը 1 մլրդ դոլարով: 2016-ի հունիսին ծառայության օգտատերերի քանակը հասնում էր 500 մլն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |